Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հրաձգության Եվրոպայի առաջնությունն այս անգամ հյուրընկալելու է Հունգարիայի Գիոր քաղաքը:
Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, մեր երկիրը կներկայացնի 14 մարզիկ` երիտասարդների տարիքային խմբում 7 հրաձիգ և մեծահասակների խմբում նույնպես 7 մարզիկ:
Մեծահասակներ` Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր,Սուրեն Բերյան, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (հրացան), Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան (ատրճանակ):
Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Շանթ Սարգսյանը և Գառնիկ Մինասյանը (վազող թիրախ):
Թիմը կգլխավորեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 22-28-ը: