|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում:
Երեկ մրցելույթներն է սկսել Հայասատանի հրաձգության հավաքական թիմի ներկայացուցիչ Քրիստիան Լաուերը: Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր մարզիկը օդամղիչ հրացան 10մ, 60 կրակոց` տղամարդկանց մրցաձևում խոցել է 614,5 միավոր և 116 մրցակիցների շարքում զբաղեցրել 84-րդ տեղը:
Այսօր 50 մ, ազատ ոճի ատրճանակ մրցաձևում մրցելույթները կսկսեն Զավեն Իգիթյանն ու Սևակ Արշակյանը:
Հավելենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնում են միջազգային կարգի սպորտի վարպետներՔրիստիան Լաուերը, պատանեկան օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը, սպորտի վարպետներ` Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Զավեն Իգիթյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, սպորտի վարպետի թեկնածուներ, Եվրոպայի երիտասարդների թիմային առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրներ Ռազմիկ Մինասյանն ու Շանթ Սարգսյանը: