|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանական Մյունխեն քաղաքում մեկնարկել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը՝ հրացան և ատրճանակ ձևերից:
Աշխարհի գավաթում Հայաստանը ներկայացնում են՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա (Աղաջանյան) Լաուերները:
Մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներն էլ մասնակցել են մրցման մեկնարկին: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղամարդկանց վարժությունում 114 մրցակցից Հրաչ Բաբայանը 627,6 միավորով գրավել է 9-րդ տեղը. հավասար միավոր են խոցել նաև 7-րդ և 8-րդ տեղերը գրաված մարզիկները, սակայն կրակոցների դիպուկությամբ առավելությունը տրվել է նրանց և եզրափակչից դուրս է մնացել Հրաչ Բաբայանը: Նույն վարժությունում 623.1 միավորով 36-րդ տեղ է գրավել Քրիստիան Լաուերը:
10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց կանանց վարժությունում Իրինա Լաուերը (Աղաջանյան) 137 մրակցուհուց գրավել է 105-րդ տեղը՝ խոցելով 406.7 միավոր:
Մայիսի 22-ին Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը կմասնակցեն 50մ, փոքր տրամաչափի հրացան, պառկած դիրքից տղամարդկանց վարժությանը, վերջինիս եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին: