Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը, որը մեկնարկել է հունիսի 4-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում, մասնակցում է նաև Հայաստանի հավաքական թիմի 4 մարզիկ` Զավեն Իգիթյանը, Քրիստիան Լաուերը, Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:
Ինչպես տեղեկացնում է սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը, երեկ՝ հունիսի 9-ին, ազատ ոճի ատրճանակ մրցաձևի ամենակրտսեր մասնակից` 15-ամյա Զավեն Իգիթյանը (անձնական մարզիչ` Խորեն Իգիթյան) մասնակցել է 50 մ վարժության (60 կրակոց) կիսաեզրափակիչին՝ 70 մրցակիցների շարքում գրավելով 53-րդ տեղը և գրանցելով 546 միավոր արդյունք:
Մեր մյուս մասնակիցներից Քրիստիան Լաուերը` 50 մ, փոքր տրամաչափի հրացան, պառկած դիրքից (60 կրակոց) վարժության նախընտրական փուլում 70 մրցակցից գրավել է 48-րդ տեղը՝գրանցելով 615,4 միավոր, իսկ Հրաչիկ Բաբայանը՝ 66-րդ տեղը (605,3 միավոր) և դուրս են մնացել հետագա մրցապայքարից: Նրանց անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Առաջնության ընթացքում, որը կավարտվի հունիսի 13-ին, 96 երկրի 1292 հրաձիգներ միմյանց հետ մրցում են գնդակային և ստենդային հրաձգության օլիմպիական մի շարք վարժություններում:
Նշենք, որ մեր մարզիկները մրցելույթներով հանդես կգան նաև հունիսի 11-ին և 12-ին: