Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ կառավարության շենքի առջեւ հավաքվել են «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ, ովքեր պահանջում են, որ իրենց մոտ իջնի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ նաիրիտցիների խնդիրը նույնն է` 17 ամսվա չվճարված աշխատավարձեր ու գործարանի վերագործարկում: Վարչապետի փոխարեն քաղաքացիների մոտ իջան կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը եւ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Վերջինս բողոքող քաղաքացիներին վստահեցրեց, որ ՀՀ վարչապետը զբաղվում է նրանց հուզող հարցերով: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մինչև օգոստոսի վերջը լուծել նաիրիտցիների խնդիրները, սակայն նրանք մինչ օրս չեն ստացել 17 ամսվա աշխատավարձերը:
«Ուսումնասիրման աշխատանքներն ամփոփվում են, և ինչպես խոստացել էինք, որոշակի առաջարկությունների փաթեթ ներկայացվում է, մինչև սեպտեմբերի 15-ը այդ փաթեթը կներկայացնենք ձեզ»,- դիմելով քաղաքացիներին` ասաց նախարարը:
Անդրադառնալով «Ռոսնեֆտի» կողմից «Նաիրիտը» գնելու հարցին` Զախարյանն ասաց. «Ես ափսոսում եմ, որ «Ռոսնֆտի» կողմից նման առաջարկներ չկան: Ինձ թվում է, որ «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագիրը մենք ձեզ հետ միասին չպետք է կապենք միայն «Ռոսնեֆտի» հետ»:
Զախարյանը նաև խոստացավ, որ մինչև սեպտեմբերի 15-ը աշխատակիցներին կվճարեն նրանց մեկ ամսվա աշխատավարձը: Սակայն նախարարի հավաստիացումներն էլ ավելի բորբոքեցին հավաքվածներին, և նրանք սկսեցին վանկարկել «վար-չա-պետ»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: