Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ» «գործուղված» աուդիտորը նույն անգլիական Jacobs ընկերության ներկայացուցիչն է, ով 2013-ին գործարանում ուսումնասիրություն էր իրականացրել ռուսական կողմի համար:
«Այսինքն՝ նախկինում կատարված աշխատանքի համար այժմ Jacobs-ը կրկին հազարավոր դոլարներ կստանա ՀՀ կառավարությունից: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը: Նա ասել է, որ անցած շաբաթ «Նաիրիտ» այցելած աուդիտորը նույն այն անձնավորությունն է, ով աուդիտ էր արել «Ռոսնեֆտի» համար:
Աուդիտորը 3 օր է այցելել գործարան. «Նա մեզ մոտ արդեն եղել է, գործարանին ծանոթ է: Ինչ պետք էր՝ արեց, որոշ հարցաշարեր թողել է, որ լրացնենք, տանք իրենց: 7 շաբաթվա մեջ պետք է պատասխանեն կառավարությանը»:
Փաստորեն, ստացվում է, որ Համաշխարհային բանկը պատվեր է ապահովել անգլիական ընկերության համար և ՀՀ կառավարության ձեռքով 110 հազար դոլար է «նվիրում» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման համար:
Աշխատանք, որն արդեն արված է: Իսկ անհրաժեշտ որոշ ճշգրտումները հաստատապես այդքան չարժեն»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։