|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Ծիծեռնակաբերդում Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների ելույթների մասին, նշեց, որ Օլանդի ելույթը համապատասխանում էր տարածաշրջան` նրա այցի շրջանակներին: Սերբիայի ու Կիպրոսի նախագահների ելույթները տպավորիչ էին, իսկ Պուտինի ելույթից պատգամավորը քիչ ավելին էր սպասում:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն իրողությունը, որ այս տարվա ուղերձում ԱՄՆ նախագահ Օբաման, ինչպես միշտ, շրջանցեց «ցեղասպանություն» եզրույթը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դժվար է ասել, թե ինչու Օբաման այդպես էլ չօգտագործեց այդ բառը: Բայց մենք մեր անելիքները չպետք է կապենք այն բանի հետ` Օբաման կասի, թե չի ասի: Կարևորը, որ միջազգային հանրությունը էլ ավելի համոզվեց, որ Հայ դատն այլընտրանք չունի, քան արդար վճռի կատարումը և հատուցումը»: