|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այսօր լրագրողները էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ՀԷՑ-ում աուդիտի անցկացումից հետո հրաժարական կտա: «Ես ինչի՞ պիտի հրաժարական տամ»,- հայտարարեց նա:
Լրագրողները հարցրեցին, թե իր մեղավորությունը չկա՞ ստեղծված իրավիճակում, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Մեղավորությունների հարցը կարելի է քննարկել աուդիտից հետո»:
Պնդմանը, թե շատերը մատնացույց են անում հենց Երվանդ Զախարյանի անձնական միջոցները և ասում, որ ինքը կարող է իր միջոցներով փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագինը, նախարարը պատասխանեց, որ ինքը լուրջ չի վերաբերվում այդ խոսակցություններին:
Հարցին ի պատասխան, թե աուդիտը ՀԷՑ-ում տիրող թալանը ուսումնասիրելո՞ւ է, Զախարյանը խնդրեց նման ձևակերպումներից հեռու մնալ և սպասել աուդիտի ավարտին: