Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ անցած ուրբաթ օրվանից կառավարությունը սկսել է նաիրիտցիների աշխատավարձերի վճարումը: Իսկ մինչ այդ որոշում է կայացվել` կրճատել աշխատողների թիվը մինչև 478 հոգու:
«Նոր ստեղծված պայմաններում մենք համատեղ պետք է որոշենք գործարանի ճակատագիրը: Ընտրությունը մեծ չէ` կա\'մ գործարանը կլուծարվի, կա\'մ կվերագործարկվի վստահելի ներդրողների շնորհիվ»,- ասաց նախարարը` հավելելով, որ գործարանն ունի մեծածավալ բնապահպանական խնդիրներ:
Երվանդ Զախարյանի խոսքով` կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության լուծարումն ու սնանկացումը, որովհետև դա կհանգեցնի միլիոնավոր դոլարների ծախսերի, ինչին կառավարությունը պատրաստ չէ: Սակայն կառավարությունը պատրաստ է ամեն ինչի, որ գործարանը վերագործարկվի:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված վիճակում մեղավորության ի՞նչ բաժին ունի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Նախկին վարչապետի և գործարանի նախկին աշխատանքների հետ կապված` ես մեկնաբանություն չունեմ և որևէ փաստ չունեմ»:
Ինչ վերաբերում է պոտենցիալ ներդրողներին, նախարարը նշեց, որ այսօր, դժբախտաբար, պոտենցիալ ներդրողներ չկան, նախկինում էլ չեն եղել, և կոնկրետ առաջարկություններով ոչ ոք չի դիմել: