Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց այս օրերին հասարակությանն ամենաշատը հուզող խնդրի` գազի սակագնի մասին: Նաը նշեց, որ ռուսական «Գազպրոմ»-ը հայտարարել է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին իջնում է 25 դոլարով, հետո եղավ նաև հայտարարություն, որ սպառողի համար գազի սակագինը չի իջնելու:
«Միայն ԱԱՀ մասով եթե իջել է գազի գինը, ապա գոնե, համապատասախանաբար, պետք է իջներ գազի սակագինը քաղաքացու համար: Եվ հետո` ինչպե՞ս կարող են հնչել հայտարարություններ այն մասին, որ քաղաքացու համար սակագինը չի փոխվում, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ նման որոշում չի կայացրել»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Հարցին պատասխանեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` ասելով, որ իսկապես եղել է հայտարարություն, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը սահմանին իջնում է 25 դոլարով: Նախարարի խոսքով՝ դա հնարավոր է դարձել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2,5 ամսվա բանակցությունների արդյունքում:
«Առայժմ, գազի գնի իջեցման հետ կապված, չկա պաշտոնական փաստաթղթային ձևակերպում: Պետական որևէ հայտարարություն որևէ տեղ դեռ չի եղել, որ գազի գինը սպառողի համար չի փոխվելու, որովհետև դրա համար կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը կկատարի ուսումնասիրություն և որոշում կկայացնի` սակագնի հետ կապված»,- ասաց նախարարը: