կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-02 15:00
Քաղաքական

Չեմ կարծում, որ ինձ Քոչարյանի կադր լինելու համար են նշանակել. Երվանդ Զախարյան

Չեմ կարծում, որ ինձ Քոչարյանի կադր լինելու համար են նշանակել. Երվանդ Զախարյան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե իր նշանակումը պայմանավորված է Քոչարյանի կադր լինելու հանգամանքով: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:

 

Մեր ճշտող հարցին` փաստորեն, ինքը Քոչարյանի կադրը չէ՞ եւ Քոչարյանի կադր լինելու համար չէ՞, որ նշանակվել է, պատասխանեց. «Ես ոչ թե չեմ կարծում, որ Քոչարյանի կադրն եմ, ես չեմ կարծում, որ այդ նպատակով են ինձ նշանակել»,- հստակեցրեց նախարարը:

 

Որեւէ այլ հարցի պատասխանել հրաժարվեց, միայն ասաց, որ թեեւ պաշտոնապես հայտարարված ոչ աշխատանքային օրեր են, բայց ինքն այսօր աշխատում է, երեկ էլ է աշխատել, վաղն էլ է աշխատելու եւ հիմա էլ նախարարությունում է:

 

Հարցին, թե դա նոր կառավարության գործելաո՞ճն է, արձագանքեց. «Դա իմ ամբողջ կյանքի գործելաոճն է»:

 

«Էսօր շուտ ա որեւէ հարցի պատասխանելը, չեմ ընդունում նաեւ 100 օրվա ժամկետները, բայց որոշակի աշխատանքի համար ժամանակ է պետք, որ աշխատես, հասկանաս` ինչ ես անելու, նոր հետո պատասխանեմ ձեր հարցերին: Էսօր այդ հարցերին պատասխանելն անլուրջ մոտեցում է»,- ասաց Զախարյանը:

 

Ի դեպ, նա չասաց, թե ինչպես ստացվեց, որ իր թեկնածության վրա կանգնեցին, խորհուրդ տվեց հարցնել իրեն նշանակողներին: