|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցեր ուղղեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ցանկալի չէ ոչ մեկին, եւ դրանով զբաղվելն էլ հաճելի աշխատանք չէ: Կան իրավիճակներ, որոնցից ելնելով` ստիպված ես որոշակի քայլերի դիմել, կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, եւ այդ հարցերից մեկն էլ հոսանքի թանկացումն է: Ես հասկանում եմ բոլոր ցուցարարներին, որոնք ունեն դժգոհություն, սա իսկապես սոցիալական խնդիր է, որն անհանգստացնում է մեր քաղաքացիներին:
Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Մեկ շաբաթից կամ տասը օրից հանձնաժողովը սակագնի վերաբերյալ հստակ հայտարարություն կանի: Ծախսերը կատարվել են ընկերության շահույթի հաշվին, չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները հանձնաժողովն անհետևանք կթողնի ու կներառի սակագնի մեջ: Կարծում եմ՝ չեն ներառի: Չեմ կարծում, որ 17 դրամով կթանկանա: Անձամբ ինձ էլ ցանկալի չէ հոսանքի թանկացումը»,- ասաց նախարարը: