կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-25 13:32
Հասարակություն

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտվածի գործը վերաբացելու որոշումը՝ ժամեր անց

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտվածի գործը վերաբացելու որոշումը՝ ժամեր անց

Պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և արդեն 19 տարի ազատազրկման մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի գործը վերաբացելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր` ժամը 15:00-ին։

 

Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա նիստում դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագությամբ, կողմերին հարցրեց, թե արդյո՞ք ավելացնելու որևէ բան ունեն։ Բացասական պատասխան ստանալուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու։

 

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում հայտնաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ, և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ: Նշենք, որ 1995 թվականի դեկտեմբերի 1-ին Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

 

Նոր երևան եկած հանգամանքի հիմքով մեղադրական ակտը վերանայելու դիմում է գրվել գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունից այս տարվա մայիսի 31-ին մերժում է եղել: Մերժման որոշումն էլ ներկայումս բողոքարկվում է դատարանով: