|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15-ին:
Դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
«Մեզ միայն տրամադրվեց էլեկտրոնային մեկ էջ, որում արդեն փաստված էր, որ կալանավորման վերաբերյալ հարցը մակագրված է Արմեն Դանիելյանին: Թե այդ հարցը ո՞նց է եկել ու հասել պարոն Դանիելյանին, մենք համակարգչի հիշողությունից համապատասխան տվյալներ էինք ուզել ստանալ, որը մեզ չտրամադրվեց: Մեզ չտրամադրվեց նաև, թե երկրորդ դատական ակտի դեմ բերված բողոքն ինչպես է հայտնվել Արմեն Դանիելյանի մոտ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: