Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռազմական գործողություններն սկսելուց ժամեր անց հասկացել եմ, որ մնացել ենք մենակ. ռուսական կողմը դիտորդի դերում էր: Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հատարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Սեպտեմբերի 19-ին ես առավոտյան գտնվում էի ռուս խաղաղապահների հրամանատարի մոտ, առաջին ազդակը, որ հնարավոր է սկսվի ռազմական գործողությունները, եղել է այն, որ Շուշիի տանկի հուշարձանի մոտ, որտեղ կա 2 հենակետ՝ ռուսական ու ադրբեջանական և ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետին ու զգուշացրել, որ թաքցրեք անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին։ Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարին․ նրանք էլ էին տեղյակ դրա մասին, և ճշտումներից հետո հաստատվել է էդ փաստը։ Ինձ համար պարզ է եղել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է սկսվի ռազմական գործողությունը։ Արդեն տևական ժամանակ մեև ԶՈՒ-ն ու ուժային կառույցները բարձր մարտական վիճակի բերված էին, համապատասխան հրահանգները տրված էին՝ այդ թվում քաղպաշտպանության հետ կապված»,- նշեց Շահրամանյանը՝ հավելելով, որ աշխատասենյակ բարձրանալուց հետո կես ժամ անց հրետակոծությունը սկսվել է, գրեթե բոլոր շրջանները ենթարկվում էին ինտենսիվ հրետակոծության:
«Ռազմական գործողությունները սկսելուց հետո ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ: Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր և մենք պետք է ինքնորույն ունակ լինեինք կարգավորելու մեր հարցերը: ՊԲ այլ ուժային կառույցների, նաև՝ մեր բնակչության հետ միասին սկսվել է ռազմական գործողությունների պատասխան գործողությունները և հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմից բանակցություններ սկսել:Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնբեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերն անհամեմատ էին և ինչքան երկար շարունակեինք, այդքան՝ կունենայինք զոհեր և կորուստներ»,- նշեց Շահրամանյանը՝ հավելելով, որ իր նպատակը՝ որպես Արցախի նախագահի՝ կայանում էր նրանում, որ հնարավորինս արագ կանգնեցվեր ռազմական գործողությունները և խուսափեին ավելի շատ զոհերից:
«Ես ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ կապ են ունեցել, լիազորված էին իրականացնելու մեզ հետ աշխատանք: Բանակցություններ սկսեցինք՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշեց Շահրամանյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ մինչև չհասնեն վերջնական նպատակին, ռազմական գործողությունները չեն դադարելու: