կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-25 16:02
Իրավական

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքը պետք է վերականգնվի. դատարանի որոշում

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքը պետք է վերականգնվի. դատարանի որոշում

«Պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները պետք է վերականգնվեն». նշված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ:



Այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց Ս. Քոչարյանի գործը վերանայելու վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ մասնակի բավարարվեց Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանի բողոքը: Դատարանը պարտավորեցրեց գլխավոր դատախազությանը՝ վերականգնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները: 

 

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում հայտանաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ, և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ:  

 

Նշենք, որ 1995 թվականի դեկտեմբերի 1-ին Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ի` ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել`  մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով մեղադրական ակտը վերանայելու դիմում է գրվել գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունից այս տարվա մայիսի 31-ին մերժում է եղել: