| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս պահին անկառավարելի իրավիճակ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի առջև: Ինչպես հայտնում է yerkir.am-ի լրագրողը քիչ առաջ դատարանն անփոփոխ թողեց առաջին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով աղջիկ փախցնելու համար 4 տարվա ազատազրկման էին դատապարտվել ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանը և Գոռ Սարգսյանը:
Ամբաստանյալների հարազատները փակել էին դատարանի հետնամուտքը և թույլ չէին տալիս ամբաստանյալներին տեղափոխել կալանավայր: Սակայն հետո, երբ մեքենաներով տարան ամբաստանյալներին, մոտ 50 եզդիներ բղավոցներով վազեցին մեքենաների հետևից, որպեսզի թույլ չտան տանել նրանց:
«Ես խոստանում եմ ինձ այստեղ դանակով կսպանեմ»,- հայտարարեց դատապարտված Էդիկ Ազմանյանի հայրը` Քյարամը: Իսկ մյուսներն էլ հայտարարեցին, որ պատրաստվում են գնալ դեպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր տարան դատապարտվածներին:
Ի դեպ, Էդիկ Ազմանյանի մոր ինքնազգացողությունն էլ վճիռը լսելուց հետո վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մանրամասները yerkir.am-ի տեսանյութում: