Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի գործը վերաքննելու վերաբերյալ դատախազության մերժման որոշումը Ս. Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել էր հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Այսօրվա դատական նիստում փաստաբանը ներկայացրեց բողոքը` նշելով, որ կա գործով նոր երևան եկած հանգամանք, և այդ հիմքով պետք է գործը վերաքննության ուղարկվի: Նոր հանգամանքն այն է, որ տարիներ անց Քոչարյանի գործով մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել է, թե այս գործով քաղաքական ճնշման պատճառով է ցմահ ազատազրկման դատապարտվել անձը:
Սակայն այս գործով դատախազը պնդեց, որ նոր երևան եկած հանգամանք դա չի կարող համարվել, քանի որ Ժիրայր Խառատյանը չի հայտնել, թե Քոչարյանը տվյալ հանցագործությունը չի կատարել կամ կատարել է ավելի մեղմ կամ ծանր հանցագործություն:
Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, անցավ խորհրդակցական սենյակ և մոտ 20 րոպե անց հրապարակեց որոշումը` մերժել Ռոբերտ Ռևազյանի կողմից բերված բողոքը:
Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք դատարանի այս որոշումը սպասելի էր, Ռ. Ռևազյանը պատասխանեց` այո, սակայն որոշումը բողոքարկելու են վերադասության կարգով:
«Պարզապես նման գործերը փորձաքար են մեր իրավական համակարգի համար, թե որքանով են արժեւորում մարդուն: Եթե մարդը լիներ արժեք, ապա մենք նույնիսկ չէինք հասցնի բողոք ներկայացնել դատարան, դատախազությունն ինքը հետամուտ կլիներ այդ գործին»,- ասաց փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում: