Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Ա.Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց Գոռ Կիրակոսյանի և նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի դատավճռով Գոռ Կիրակոսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է իր ծանոթ, անչափահաս Գ. Ցոգոլակյանին բռնաբարելու եւ նրանից 1.700 000 դրամի 120 գրամ ոսկյա զարդեր հափշտակելու համար:
Գոռ Կիրակոսյանը անչափահասին ծանոթացել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով: Ըստ գործի նյութերի` նա հրավիրել էր անչափահասին «Մարգարիտա ֆենյա» հյուրանոց: 20-ամյա Գոռը հրաժարվում է` ասելով, թե ինքը մատով անգամ չի կպել նրան, որ աղջնակն իրեն հանդիպել է մի քանի անգամ գիշերով, եւ ինքն էլ նրա ակնարկներին ի պատասխան ասել է. «Խելքդ գլուխդ հավաքի»:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ոստիկանության բաժնում անչափահասը բացատրություն է տվել, որ իր կամքով է տեղի ունեցել բռնաբարությունը: Այդ բացատրությունը նա տվել է մանկավարժի ներկայությամբ: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ նրա կուսաթաղանթը վնասված չէ, ավելին՝ որեւէ կապտուկ, այլ վնասվածքներ մարմնի վրա չեն հայտնաբերվել:
Գոռն ընդունում է, որ աղջնակից վերցրել է ոսկյա իրերը, իրեն գումար է պետք եղել, եւ աղջիկը, որպես իր ծանոթի, տվել է դրանք (ի դեպ, տնեցիներից թաքուն), սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գոռը մեղադրվում է նաև 2010թ. մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում, անչափահաս Է. Կարապետյանի վստահությունը չարաշահելով, նրանից 240000 դրամ արժողության ոսկյա զարդեր հափշտակելու մեջ:
Ա. Դանիելյանի կայացրած որոշմանը կկցվի նաև դատավոր Մհեր Արղամանյանի հատուկ կարծիքը: Գ. Կիրակոսյանի պաշտպան Ռ. Սաֆարյանը պատրաստվում է դիմել ՀՀ Վճռաբեկ դատարան: