Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը սենսացիոն որոշում կայացրեց, համաձայն որի` իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվեց:
Ցավոք, Սողոմոն Քոչարյանն անձամբ չլսեց երկար սպասված որոշումը, քանի որ 2 ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է: Նա տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային քրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված` պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Քոչարյանը ներկայումս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում:
Նա մահապատժի էր դատապարտվել 1995-ին` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: