կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 19:01
Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է, որ Սլովակիայում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ մեր ընտրանին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի մարզաբազայում:

 

«Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն սկսել ենք հունիսից: 16-28-ը ուսումնամարզական հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում, ապա մի երկու օր հանգստից հետո տղաները մարզումները շարունակել են տեղերում՝ իրենց մարզիչների մոտ, իսկ այժմ էլ գտնվում ենք Աբովյանում: Մինչև 17-ը կմնանք մարզաբազայում ու այնտեղից էլ կմեկնենք մրցավայր»,- ասել է Արշակ Հայրապետյանը:

 

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև ներկայացրել է հավաքականի կազմը ու նշել, որ ամենաթեթև՝ 46 կգ, ու ամենածանր՝ 100 կգ, քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու աշխարհի պատանեկան առաջնությանում:

 

46 կգ՝ Նաիրի Ղազարյան, 50 կգ՝ Սուրեն Փոխանյան, 54 կգ՝ Նարեկ Հոհաննիսյան, 58 կգ՝ Վարդգես Կարապետյան, 63 կգ՝ Գևորգ Մխեյան, 69 կգ՝ Արամ Ավագյան, 76 կգ՝ Սարգիս Հովսեփյան, 85 կգ Հովհաննես Մխիթարյան:

 

Արշակ Հայրապետյանը նշել է նաև, որ աշխարհի առաջնությանը չի մասնակցի միայն Եվրոպայի առաջնության մրցանակակիր, պատանեկան օլիմպիական խաղերին պատրաստվող Վաղինակ Մաթևոսյանը: Իսկ ահա Նանկինի մեր մյուս ներկայացուցիչը՝ Սարգիս Հովսեփյանը, մեկնում է մրցավայր, քանի որ քաշի հետ կապված ոչ մի խնդիր չունի:

 

Հավելենք, որ Աբովյանի հավաքին մասնակցում է 16 մարզիկ և 4 մարզիչ: