|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է հոկտեմբերի 22-ին մեկնարկած` զինված ուժերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հոկտեմբերի 26-ին մրցագորգ էին դուս եկել ազատ ոճայինները: Մրցութային առաջնի օրը Հայաստանը ներկայացնող 96 քաշային կարգի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին նվաճել է բրոնզե մեդալ:
Մրցութային երկրորդ օրը` հոկտոմբերի 26-ին 60 կգ քաշային Երվանդ Թադևոսյանը դարձել է զինված ուժերի 2013թ-ի աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Զինվոր-մարզիկը եզրափակիչում պարտվել է իրանցի Ֆարշադ Սաարզադեհին:
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Սերգեյ Հովսեփյանը (66կգ) սակայն, ըմբշը բրոնզե մեդալի համար պայքարում զիջել է ուկրաինացի մարզիկին:
Հիշեցնենք, որ հայ հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել էին 4 մեդալ:
Այսպիսով` զինված ուժերի 2013թ-ի աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները ընդհանուր հաշվով նվաճեցին 6 մեդալ` երկու արծաթ և չորս բրոնզ:


