կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 01:35
Սպորտ

Դահուկավազքի աշխարհի պատանեկան առաջնություն

Դահուկավազքի աշխարհի պատանեկան առաջնություն
Դահուկավազքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ուներ իր ներկայացուցիչները: 10 կմ տարածությունում Հայաստանը ներկայացրին 4 մարզիկներ։ Լավագույն արդյունքը գրանցեց Աշոցքի մարզադպրոցը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը, ով 26:07.1 արդյունքով 103 մասնակիցներից 43-րդն էր։ 24:05.2 արդյունքով առաջինը նորվեգացի Սինդր Սկարն էր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները զիջեցին նախորդներին` Թադևոս Պողոսյան՝ 85-րդ, Շավարշ Գասպարյան՝ 90-րդ և Միասնիկ Ղարիբյան՝ 92-րդ տեղ։ Կանանց պայքարում մասնակիցները հանդես եկան 5 կմ տարածությունում։ Հայաստանը ներկայացրին գյումրեցի մարզուհիները, ովքեր անհաջող ելույթ ունեցան։ 86 մասնակիցների շարքում Լիլիթ Տոնոյանը գրավեց 83-րդ հորիզոնականը, իսկ Կատյա Գալստյանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը։