Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ մտավ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ որի` համազգեստի կրումն այսուհետ պետք է տարածվեր բոլոր դատախազների վրա: Այդ նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից դատախազությանն է փոխանցվել 105,991.8 հազ. դրամ:
Այս առիթով այսօր yerkir.am-ի լրագրողը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց` արդյոք պատրա՞ստ են համազգեստները, և երբ, ի վերջո, բոլոր դատախազները համազգեստ կկրեն:
«Հուլիսի 1-ին` դատախազության օրը` փորձելու ենք ամեն ինչ անել, որ առնվազն ղեկավար անձնակազմն ունենան այդ համազգեստը: Ինչպես տեսնում եք, ես արդեն համազգեստը կրում եմ: Կարծում եմ` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում բոլոր դատախազները համազգեստ կկրեն»,- ասաց Կոստանյանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: