Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-06-06 13:51
Քաղաքական

Ուզում է մեկ հոգի մնա ՀՀԿ խմբակցությունում, ես դուրս չեմ գա, կլինեմ երկրորդը. Գևորգ Կոստանյան

Ուզում է մեկ հոգի մնա ՀՀԿ խմբակցությունում, ես դուրս չեմ գա, կլինեմ երկրորդը. Գևորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին չի մտահոգում ՀՀԿ-ից պատգամավորների դուրս գալու փաստը: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Պատգամավորը նաև համաձայն չէ այն մտքի հետ, թե ՀՀԿ-ն կարող է փոքրամասնություն դառնալ։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ն լքած պատգամավորներին, Կոստանյանը նշեց, որ գնահատականներ չի տա, միևնույն ժամանակ ընդգծեց, որ եթե որոշեր լքել խմբակցությունը, ապա վայր կդներ մանդատը:

«Եթե ես կուսակցական լինեի ու լքեի խմբակցությունը, մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով՝ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով»,- ասաց նա։

Հարցին էլ` պատրաստվո՞ւմ է դուրս գալ խմբակցությունից, և ի՞նչը կստիպի նրան` լքել խմբակցությունը, Կոստանյանն արձգանքեց. «Ոչ, ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ»։