|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թե ով կլինի հաջորդ զինվորական դատախազը, ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը չգիտի: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում:
Ի պատասխան դիտարկմանը, թե գլխավոր դատախազ նշանակվելու դեպքում Աղվան Հովսեփյանի նման հուզիչ հրաժե՞շտ է տալու զինդատախազությանը, Կոստանյանը նախ քմծիծաղ տվեց, հետո ասաց. «Ես ոչ մի բան չեմ պատրաստվում համբուրել»:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով իր եւ Աղվան Հովսեփյանի հարաբերություններին` նա վստահեցրեց, որ մեծ հարգանք ունի Աղվան Հովսեփյանի հանդեպ, եւ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Կոստանյանը կոռեկտ չհամարեց քննարկման առարկա դարձնել իր նախկին վերադասի հետ հարաբերությունները, նշեց, որ ընդամենը կարող է փաստել, որ որեւէ լարված հարաբերություն երբեք չի եղել, եղել են կառուցողական, աշխատանքային հարաբերություններ:
Հարցին, թե ազատվելո՞ւ է Աղվան Հովսեփյանի կադրերից, Կոստանյանը պատասխանեց, որ ցանկացած մարդ, ով ազնիվ է եւ աշխատասեր, միշտ առանց որեւէ խոչընդոտի կշարունակի իր պաշտոնավորումը:
Իսկ թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը կանգ առավ հենց իր թեկնածության վրա, Կոստանյանը չկարողացավ պատասխանել, միայն վստահություն հայտնեց, որ բոլոր թեկնածուներն էլ առաջադրման ենթակա էին` իրենց արժանիքների համար: