Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հերթական ուշագրավ միջադեպն է գրանցվել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Զինված ուժերի շտապի պետ Յուրի Խաչատուրովի միջեւ:
Բանն այն է, որ Գեւորգ Կոստանյանը այդպես էլ չի համակերպվում իր նոր պաշտոնի հետ, եւ նրան դեռեւս թվում է, թե ինքը Սերժ Սարգսյանի օգնականն է եւ աշխատում է նախագահականում, ըստ այդմ` կարող է հրամայական կամ մեղադրող տոնով ինչ-որ հարցեր բարձրացնել կամ քննադատել սրան-նրան` վատ աշխատանքի համար:
Պաշտպանության նախարարությունում անցկացված վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Կոստանյանը հարց է հնչեցրել, թե ինչու են վերջին շրջանում բանակում շատացել սպայական անձնակազմի կողմից կատարվող ապօրինությունները: Ի պատասխան` Խաչատուրովն արձագանքել է. «Բայց էդ հարցը ինքդ քեզ տուր, ինչի ես մեզ տալիս»: Ապա Խաչատուրովը հավաքվածներին հիշեցրել է, որ իրենք եկել են քննարկելու սպայական կազմի մարտական պատրաստակամության հետ կապված հարցերը: «Так что говори по сути»,- Գեւորգ Կոստանյանին նկատողություն է արել Յուրի Խաչատուրովը: