|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր Իջևանի ձերբակալվածների պահման վայրում կտրուկ վատացել է զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նշենք, որ այսօր Խաչատրյանին «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել էին ՁՊՎ` վաղը կայանալիք դատական նիստին նրա մասնակցությունն ապահովելու նպատակով: Սակայն եթե ամբաստանյալի վիճակը չբարելավվի, և չներկայանա դատարան, հնարավոր է՝ դատական նիստը հետաձգվի:
Նշենք, որ վաղը դատարանում պաշտպանական ճառով է հանդես գալու Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանն, ով մեղադրվում է ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ, մայիսի 8-ից կարել էր բերանը` ի նշան բողոքի մեղադրող դատախազի` իրեն 18 տարի ազատազրկման դատապարտելու միջնորդության դեմ: Սակայն Դավիթի եղբորն, ի վերջո, օրեր առաջ հաջողվել էր համոզել նրան քանդել բերանի կարերը: