Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները արդեն իրենց որդու դին հետ են տանում հայրենի գյուղ` հուղարկավորելու:
Սպանված զինվորի հարազատների եւ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ մի քանի ժամ տեւած զրույցի արդյունքում Լյուքս Ստեփանյանի հարազատները համաձայնել են զինվորի դին հետ տանել Վերին Գետաշեն, քանի որ Սեյրան Օհանյանը խոստացել է ու հավաստիացրել, որ մանրակրկիտ քննություն է անցկացվելու, եւ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ:
Այժմ սպանված զինվորի հարազատների հետ միասին հետ` հայրենի Վերին Գետաշեն գյուղ են գնում նաեւ Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` մասնակցելու հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի հարազատները, վիրավորված ՊՆ անտարբերությունից, որպես բողոքի նշան, որոշել էին Երեւան բերել իրենց զինված որդու դին, սակայն ոստիկանության ու ՌՈ աշխատակիցները Գավառի մոտ փակել էին ճանապարհն ու արգելել շարունակել ճանապարհը: Սկսվել էր ծեծկռտուք իրավապահների ու զինվորի հարազատների միջեւ: Միջադեպը հարթելու նպատակով դեպքի վայր էին հասել նաեւ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: