Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, շարունակվեց զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը:
Այսօր դատավորը հրապարակեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ` «Վանաձոր» ՔԿՀ-ից ստացված գրությունը: Ըստ դրա` պարզ դարձավ, որ «Իջևան» ՓԲԸ-ում Խաչատրյանի մոտ ախտորոշվել է սուր գաստրիտ և նշանակվել է բուժում, որը նա այժմ ստանում է:
Նշենք, որ այս գործով դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին, և պաշտպանական ճառով պետք է հանդես գա Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Սակայն այսօրվա նիստում պաշտպանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը և դատաբժշկական փորձաքննություն նշանակել Դավիթ Խաչատրյանի նկատմամբՙ պարզելու համար` արդյո՞ք դեպքի պահին նա գտնվել է աֆեկտի վիճակում և այլն:
Պաշտպանը նաև միջնորդեց կատարել դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Խաչատրյանի մյուս պաշտպան Վաղարշակ Գևորգյանն էլ հայտարարեց, որ նշված միջնորդությունները բխում են քրեական գործի բազմակողմանիության և ամբողջականության սկզբունքից: Սակայն մեղադրող դատախազն առարկեց` նշելով, որ պաշտպանի այս քայլը ավելորդ անգամ դատաքննությունը հետաձգելու միտում է:
Դատավորը, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 102 հոդվածի համաձայն, միջնորդությունները հետաձգեց` նշելով, որ այն քննության կառնի խորհրդակցական սենյակում` վերջնական դատական ակտը կայացնելու ժամանակ:
Այս ընթացքում դատարանը աղմկելու համար սանկցիա կիրառեց և դուրս հրավիրեց տուժողի հարազատներից մեկին:
Այս պահին Սարգսյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով: