|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի վճռով` ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարանում:
Նշենք, որ վճռի հրապարակման ընթացքում պաշտպանական կողմը դահլիճից դուրս է եկել, իսկ մահացած զինվորի հարազատները դժգոհել են, թե պետք է զմահ ազատազրկման դատապարտեին:
Հիշեցենք, որ մեղադրող դատախազը Խաչատրյանի համար պահանջել էր 18 տարվա ազատազրկում: