կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-09 09:07
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ից իր հետ առանձնապես շատ մարդ չի տարել

Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ից իր հետ առանձնապես շատ մարդ չի տարել

«Հրապարակ»-ը գրում է.

 

«Պարզվում է՝ Աբրահամյանն առանձնապես շատ մարդ չի տարել իր հետ Աժ-ից։ Անգամ Սերգեյ Լոքյանը, որն ուղեկցել է նրան կառավարություն գնալու առաջին օրվանից, մինչ այժմ դեռ հրաման չունի. շատերը չեն բացառում, որ չլինի էլ։

 

Սպասվում է Գուրգեն Դումանյանի հրամանը, ով, հավանաբար, կզբաղեցնի աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ի դեպ, երեկ խոսվում էր նաև, որ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ետ է գնում Բժշկականի ռեկտոր։

 

Հովիկ Աբրահամյանը կառավարություն չի տանում նաև Աժ մամուլի խոսնակին։ Այդ պոստում դիտարկվում է panorama.am–ի վերլուծաբան Տիգրան Աբրահամյանի թեկնածությունը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։