կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-10 16:58
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթ ունեցավ

Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթ ունեցավ

Ազգային ժողովում ԿԲ-ի 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նախ նշեց, որ այս քննարկումն ուղիղ կապ ունի տնտեսության զարգացման հետ, հետո հավելեց, որ բոլորն էլ հասկանում են, որ եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր, դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, իսկ եթե դրանք կարճաժամկետ են եւ բարձր տոկոսով, ապա խոչընդոտում են տնտեսության զարգացմանը:

 

«Մեր մտահոգությունն է, որ պատգամավորների կողմից բարձրացվող այդ հարցերը ճիշտ ընկալվեն եւ հասկացվեն: Մենք բոլորս ենք պատասխանատու այսօրվա տնտեսության զարգացման եւ երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների համար: Մեր խմբակցության, նաեւ կոալիցիայի անունից ուզում ենք հորդորել, որ նաեւ նույն ֆինանսների նախարարությունը, ԿԲ-ն պետք է մտահոգված լինեն եւ ամեն ինչ պետք է անեն, որ մեր տնտեսվարող սուբյեկտներին, մեր վարկառուներին հասնեն երկարաժամկետ եւ էժան տոկոսով վարկեր»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

 

ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորները երբեմն «մի քիչ խախտում են սահմանները», բայցեւ հորդորեց. «Դուք մի վիրավորվեք, դա ուղղակի իրենց մտահոգությունն է: Մենք պետք է մտածենք, որ մեր վարկառուներին տրամադրվեն էժան վարկեր, եւ ԿԲ-ն, ֆինանսների նախարարությունը պետք է արդյունավետ գործեն»: