կարևոր
1024 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-08 17:10
Աշխարհ

Բաքվի գամբիտը․ Ռուսաստանն ապահովագրվել է Անդրկովկասում

Բաքվի գամբիտը․ Ռուսաստանն ապահովագրվել է Անդրկովկասում

Անդրկովկասն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Արեւմուտքի համար Ռուսաստանի եւ Իրանի հետ շարունակվող դիմակայության պայմաններում։ Խոսքը ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանի կողքով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման փորձի, այլեւ անվտանգության ոլորտում խնդիրների ստեղծման մասին է։

Այս փուլում Ռուսաստանի համար տարծաշրջանի ամենախնդրահարույց երկիրը Վրաստանն է, հատկապես վրացի արմատական եվրոատլանտիստները: Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի այդ երկրի հետ, բացի այդ, ոչ ռազմական ձեւով շարունակվում է հակամարտությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի մասամբ ճանաչված պետությունների եւ դաշնակիցների շուրջ։ Աշխարհագրությունը նույնպես կարեւոր է: 2008 թ-ից հետո մնացել է Վրաստանի Ռուսաստնի հետ սահմանը։ Ընդ որում, եթե իշխող «Վրացկան երազանքը» դեմ է ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա վրացական ընդդիմության նկատմամբ, որը տեսականորեն կարող է հաղթել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում, նման վստահություն չկա:

Այս առոմով առանձնանում է Անդրկովկասյան երկրի աշխարհաքաղաքական շրջադարձի իրականացման նպատակով 2018ին իշխանության բերված Հայաստանի եւ նրա վարչապետի դեպքը։ Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի։ Չկան նաեւ Հայաստանի տարածքներ, որոնք Ռուսաստանը դե յուրե կհամարի անկախ պետություններ կամ ֆեդերացիայի սուբյեկտներ։ Իսկ Հայաստանում որոշ շրջանակների փորձերը՝ Ղարաբաղյան հակամարտությունում ռազմավարական պարտության մեջ Ռուսաստանին մեղադրելու հայաստանյան որոշ շրջանակների փորձերն արհեստական ու լարված են թվում, քանի որ, գիտենք, նախկին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները հայտնվել են Ադրբեջանի կազմում։ Դրա հետ է կապված Ռուսաստանի համար Անդրկովկասում քաղաքական հանգամանքների փոփոխույոթւնը։

Թեեւ չարակամները փորձում էին ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերումը անվանել Ռուսաստանի պարտություն, սակայն այս պնդումը հեռու է իրականությունից։ Եվ բանն այն չէ, որ Ռուսաստանի բնակչության մեծամասնության համար Ղարաբաղը չի ունեցել այնպիսի քաղաքական եւ սրբազան նշանակություն, ինչպիսին այն ունի Ադրբեջանի եւ Հայաստանի բնակիչների համար, այլ այն, որ ղարաբաղյան հակամարտոթյունում Ռուսաստանն իր համար խուսափել է ամենավատ սցենարից։ Ակնհայտ է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հակամարությանը ռազմական միջամտությունը, որը նույնիսկ պաշտպանՄայր Հայաստանը դե յուրե չճանաչեց 2016 թ-ին եւ 2020 թ-ին, աղետ կդառնարՌուսաստանի համար, որը միջնորդ էր, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտության մասնակից: Իսկ եթե խոսենք հեղինակության մասին՝ ապա Խորհրդային Միության փլուզմանը դեմ արտահայտվող Մերձդնեստրը, Աբխազիան եւ Հարավային Օսիան ակնհայտորեն ցույց են տալիս օրինակներ, թե ինչպես նույնիսկ անբարենպաստ պայմաններում Ռուսաստանը կարող է պաշտպանել։ Այդ մսին կարող են ասել նաեւ Սիրիայի նախագահ եւ իսկական մարտիկ Բաշար Ասադը, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները, որոնք փրկվել են Ուկրաինայի զինված ուժերի բլիցկրիգից։

Ուստի, ի հեճուկս չարախոսների, Ադրբեջանից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումը հանգեցրեց, որ Ռուսաստանի մոտ վերացան Անդրկովկասի հարեւան պետություններից մեկի հտ թյուրըմբռնման, թյուրիմացության եւ զինված կոնֆլիկտների առիթները։ Արեւմուտքի հետ շարունակվող դիմակայության, հատուկ ռազմական գործողության շարունակման եւ Մոլդովայում տիրող անհանգիստ իրավիճակի պայմաններում կարելի է ասել՝ Ռուսաստանը կարողացավ ապահովագրել խաղադրույքներն Անդրկովկասում՝ բարձր մակարդակի վրա պահելով գործընկերային հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Եվ ահա այս կապակցությամբ բավական ցուցադրական է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հոկտեմբերի 2-3-ը Ադրբեջան կատարած այցը, որի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Ըստ ԱՀԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Նարիշկինը բանակցույուններ է վարել Ալիեւի, Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետ Օրհան Սուլթանովի եւ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիեւի հետ: Կողմերը քննարկել են միջազգային ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականոթյան հակազդեցությունը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ռուսկան եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների վրա մեծ պատասխանատվություն է դրվում միջազգային ահաբեկչական կառույցների թշնամական ծրագրերը ժամանակին բացահայտելու համար»: Հետաքրքիր է՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ ԱՀԾ-ի համագործակցության հիշյալ ոլորտներից մեկը երկու երկրներում ներքաղաքական կայունությւնը խարխլելու արեւմտյան հատուկ ծառայությունների փորձերի դեմ պայքարն է: Հաղորդագրության մեջ նշվել է նաեւ «արտերկրում կազմակերպվող հակառուսական եւ հակաադրբեջանական ուղղվածության դիվերսիոն ակցիաների ժամանակին բացահայտումն ու կանխումը»: Վերջապես, պաշտոնական հաղորդագրության մեջ նշվեց․

«Նշվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի տարածքում սոցիալ-քաղաքական իրադրության ապակայունացման նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության եւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը հակազդելու համատեղ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»:

Ինքը՝ ԱՀԾ ղեկավարը, հոկտեմբերի 3-ին մի շարք հայտարություններ է արել։ Այսպես, նա կոնկրետ օրինակ է բերել, թե ինչպես են երկու երկրների հատուկ ծառայությունները հակազդում արեւմտյան երկրներին: «Վերջին շրջանում մենք նկատում ենք դիվերսիոն գործունեության ընդլայնում արտերկում մեր երկրների հաստատությունների եւ քաղաքացիների նկատմամբ։ Որպես օրինակ կարող եմ ասել՝ վերջերս Ադրբեջանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով հնարավոր եղավ կանխել ամերիկացիների կողմից ռուս դիվանագետներից մեկի նկատմամբ սադրիչ սպառնալիքը»: Հասկանալի է՝ ԱՀԾ -ի ղեկավարը չէր կարող հրապարակավ բացահայտել բոլոր նման դեպքերը: Սակայն, նույնիսկ ելնելով բաց տեղեկատվությունից, հայտնի է՝ Եվրոպական միությունը, նրա անդամ երկրները եւ Մեծ Բրիտանիան շահագրգռված չեն ոչ միայն Բաքվի եւ Մոսկվայի սերտ համագործակցությամբ, այլեւ ռազմավրական կարեւոր նշանակություն ունեցող «Հյւսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմամբ։ Դրա համար էլ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակությունը տարածաշրջանում Արեւմուտքի քաղաքականությանը հակազդելու գործում արդիական է, քան երբեւէ։ Պատահական չէ նաեւ այն, որ հոկտեմբերի 3-ին գտնվելով Բաքվում՝ Նարիշկինը եւս մեկ հայտարարություն արեց, որը նույնպես վերաբերում էր Անդրկովկասին:

«ԱՀԾ-ն տեղեկատվություն է ստացել, եւ մենք այն հրապարակայնացրել ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատոթյունների եւ մարդու իրավունքների գրասենյակարդեն միջանկյալ զեկույց է պատրաստել, որում առկա է այն թեզը, որ Վրաստանում չկան պայմաններ արդար եւ բաց ընտրությունների համար, ինչը, իհարկե, չի համապատասխնում իրականությանը: Այս ակցիայի նպակատն է փորձել կոպտորեն եւ լկտիաբար միջամտել Վրաստանի ներքին գործերին, փորձել թույլ չտալ, որ կրկին իշխանության գան առողջ, ազգային ուղղվածություն ունեցող ուժեր»:

Եվ այստեղ մենք առայժմ կանգ կառնենք: Ադրբեջանի համար ներկա իրավիճակում, երբ իր տարածքում ռուս խաղաղապահներ չեն մնացել, ոչ մի պատճառ չկա ցանկանալու Թբիլիսիում իշխանության գալ այն ուժերը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման օգտինՉմոռանանք՝ Ալիեւբ Ադրբեջանի նախագահն էր 2008 թ-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Եվ հիմա նրան հաստատ ձեռնտու չէր լինի տարածաշրջանում իրավիճակի սրումը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների պատճառով, քանի որ Սուխումի, Ցխինվալի եւ Մոսկվայի հետ Թբիլիսիի նոր զինված հակամարտության դեպքում կարող է տուժել Վրաստանի հետ Ադրբեջանի տնտեսական եւ էներգետիկ համագործակցությունը։ Եվ դատելով ամենից՝ Բաքվում դա գիտակցում են, քանի որ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի բանակների ներկայացուցիչները քննարկել են ադրբեջանական եւ վրացական տարածքներով անցնող խողովակաշարերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր։ Այնպես որ, Ադրբեջանը ծանրակշիռ հիմքեր ունի ցանկանալու, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցնեն հնարավորինս հանգիստ եւ առանց Արեւմուտքի միջամտության:

Պաշտոնական Բաքուն այլ պատճառներ էլ ունի Վրաստանին խորհրդարանական ընտրությունների հանգիստ անցկացում մաղթելու համար։ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանի համր կարեւոր է պահպանել դաշնակցային հարաբերություններն Իսրայելի հետ եւ միեւնույն ժամանակ չվերադառնալ Իրանի հետ առճակատման վիճակի: Այս բարդ խնդիրների առկայության դեպքում Վրաստանում արմատական եվրոատլանտիստների հիպոթետիկ իշխանության գալը, որոնք պատրաստ են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, լուրջ մարտահրավեր կլիներ նաեւ Ադրբեջանի համար։ Բացի այդ, պետք չէ անտեսելլ նաեւ մարդկային գործոնը։ Վրաստանում ապրում են բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնք Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների սրման դեպքում կարող են տուժել։ Քանի որ պաշտոնական Բաքուն պաշտպանում է արտերկրում բնակվող ադրբեջանցիների շահերը՝ ապա նա շահագրգռված է Վրաստանում առանց ցնցումների անցկացնել խորհրդարանական ընտրություններ։

Նկատենք նաեւ՝ Նարիշկինը Բաքվում եւս մեկ հայտարարություն է արել: «Ցավալի է՝ արեւմտյան մի շարք երկրներ եւ ԵԱՀԿ երբեմնի հեղինակավոր միջազգային կազմակերպությոնը փորձեցին վարկաբեկել Ադրբեջանում կայացած ընտրությունները։ Նրանք փորձել են կասկածի տակ դնել արդյունքները։ Չնայած այդ ընտրությւնների արդյունքները բացարձակապես համապատասխանում էին ադրբեջանական ժողովրդի ձգտումներին։ Ցավոք, այս ամենը ԵԱՀԿ-ի աստիճանական դեգրադացիայի տարրերից մեկն է, որն ավելի ու ավելի է սպասարկում մի շարք երկրների, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» քաղաքական շահերը»:

ԱՀԾ-ի գլխի ակնարկը հասկանալի է: Արեւմուտքը շատ ընտրողաբար է մոտենում ընտրությունների անցկաման եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանության գնահատմանը։ Ադրբեջանի դեպքում նման մտահոգության պատճառն այն է, որ Բաքուն ոչ միայն մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը Մոսկվայի հետ, այլեւ պատրաստվում է այն շարունակել: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի դաշնակիցները, որոնք ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ չեն, այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը եւ Պակիստանը։ Ուստի Ռուսաստանի շահերի տեսանկյունից շատ տրամաբանական է համագործակցել Ադրբեջանի հետ նույն Վրաստանի ներքին գործերին Արեւմուտքի միջամտությունը թույլ չտալու գործում։

Առանձին հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այն փաստին, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո Անդրկովկասում արեւմտյան ոչ առեւտրային կազմակրպությունների համար ամենահարմարավետ երկիրը Հայաստանն է դարձել, որի ներկայիս ղեկավարությունը հնազանդորեն կատարում է Արեւմուտքի հրահանգները, ինչը չես ասի Ալիեւի եւ «Վրացական երազանքի» մասին։ Վերջինիս դեպքում Արեւմուտքը հատկապես դժգոհ է, որ եվրատլանտյան հանրության գլխավոր գծից հեռանալով, զբաղվում են ԵՄ եւ ՆԱՏՕ ձգտող երկրի իշխանությունները։ Դրա համար էլ նման լարվածությունը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին սպասելիս։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա 2020-2023թթ.իրադարձություններից հետո Մոսկվայի եւ Բաքվի համագործակցության բարձր մակարդակի պահպանումը կարելի է ձեռքբերում համարել հատկապես Վրաստանի անկանխատեսելի իրավիճակի եւ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի ֆոնին։

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի