|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Առավոտյան ժ. 11:00-ի դրությամբ` Հրաչյա Աճառյանի անվան դպրոցում գտնվող ընտրատեղամասում, ուր իր քաղաքացիական պարտքն էր կատարել նաև ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընտրախախտումներ են արձանագրվել:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձը Թևոս Մաթևոսյանի խոսքով` հիշյալ ընտրատեղամասում ընտրողներին ակնհայտորեն ուղղորդել են: Մարդկանց, ովքեր տեղյակ չեն եղել ընտրության ձևից, հանձնաժողովի անդամները մատնացույց են արել պատին փակցված թեկնածուների լուսանկարներով պաստառը, ապա` քվեաթերթիկում գործող նախագահ Սերժ Սարգսյանի համարը` 6-րդը: Եղել են քվեարկության կազմակերպվածության հետ կապված խախտումներ, ինչպես նաև թանաքի ցնդելու հետ կապված խնդիրներ: