կարևոր
1840 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-08 16:29
Իրավական

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը անվավեր ճանաչեց ժամանակատարի՝ ինձ աշխատանքից ազատելու մասին հրամանը․ Ցոլակ Ակոպյան

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը անվավեր ճանաչեց ժամանակատարի՝ ինձ աշխատանքից ազատելու մասին հրամանը․ Ցոլակ Ակոպյան

Վլ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը գրում է․

«ԱՐԴԱՐՈւԹՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է…

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ևս անվավեր ճանաչեց ԺԱՄԱՆԱԿԱՏԱՐԻ՝ ինձ աշխատանքից ազատելու մասին հրամանը՝ էլ ավելի հիմնավորելով հրամանի ոչ իրավաչափ լինելը։ ԺԱՄԱՆԱԿԱՏԱՐԻ պատվերով այդ հրամանը պատրաստողի տեղը լինեի Վերաքննիչ որոշումը կարդալուց հետո երբեք իրավաբանությամբ չէի զբաղվի։

Ի դեպ, մի քանի օր առաջ ՀՀ առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է նաև ԵՊՀ-ի դեմ իմ հայցը։ Այդ որոշումը, բնականաբար, իմ կողմից կվիճարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Ասել և ասել եմ՝ քայլ առ քայլ բոլոր ոլորտներում հաղթելու եմ։

Շնորհակալ եմ ընկերոջս և փաստաբանիս՝ Սահակ Մանուկյանին՝ փայլուն աշխատանքի համար»։