|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութում շիական «Հեզբոլլահ» շարժման շտաբի հրամանատարներից մեկի սպանության մասին։ Այս մասին գրում է Times of Israel-ը:
Ըստ բանակի մամուլի ծառայության՝ իսրայելական օդուժի ճշգրիտ հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի հրամանատար Սուհայիլ Հուսեյն Հուսեյնին, որը պատասխանատու է եղել Իրանից նյութատեխնիկական ապահովման և զենքի մատակարարումների, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի ստորաբաժանումներին զենքի բաշխման համար։
Սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հեզբոլլահ»-ի կազմավորումների դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցրել լիբանանյան շարժման ռազմական օբյեկտներին։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակումներից մեկի հետևանքով Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահը։ Շարժումը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել ընդդիմանալ Իսրայելին։ Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։