կարևոր
976 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-08 15:46
Աշխարհ

Բեն Սալմանի պասյանսը ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի համար

Բեն Սալմանի պասյանսը ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի համար

Սաուդյան Արաբիայի իշխանույոթւնները հայտարարել են՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում կարող են գնալ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Միեւնույն ժամանակ, Դոհայում կայացած խորհրդակցության ժամանակ Պարսից ծոցի երկրները՝ ներառյալ Սաուդյան Արաբիան, հայտնել են, որ հանդես են գալիս Իրանի հետ Իսրայելի պատերազմի դեպքում չեզոքության օգտին՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում հարվածի տակ դնել իրենց նավթային ենթակառուցվածքները: Reuters-ը կարծում է՝ նման հարվածներ հնարավոր են Իրանի կողմից, եթե նա հարձակումներ իրականացնի այդ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ:

Սակայն Իրանը չի սպառնացել եւ չի սպառնում Պարսից ծոցի նավթային օբյեկտներին, թեեւ զգուշացրել է՝ ուղղակի միջամտության դեպքում կարող են շոշափվել տարածշրջանում «Իսրայելի կողմնակիցների» շահերը: ԱՄՆ-ն չի կարող Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականցնել։ Հիշեցնենք՝ նավթի աշխարհի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան վերջերս դիվանագիտական մերձեցում նախաձեռնեց Իրանի հետ, ինչը նկատելիորեն թուլացրեց լարվածությունը տարածաշրջանում, թույլ տվեց երկու երկրներին նվազեցնել որոշ տարածաշրջանային հակամարտություններ: Եվ ի՞նչ յիմա։

Նախ, Պարսից ծոցի երկրները, հայտարարելով իրենց չեզոքության մասին, փորձում են պահպանել փխրուն հավասարակշռություն՝ պահպանելով իրենց ռազմավարական եւ տնտեսական շահերը։ Միեւնույն ժամանակ, Էր Ռիադը ազդանշան է ուղարկում Վաշինգտոնին, որ չի գնա Իսրայելի հետ մերձեցման այն դեպքում, եթե Բայդենի վարչակազմն աջակցի Իրանին Իսրայելի այսպես կոչված պատասխան հարվածին, թեեւ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է անում Իսրայելին «հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին»: Ինքը՝ Բայդենը, հայտարարել է՝ քննարկվում են Իսրայելի գործողությունների տարբեր տարբերակներ, բայց ինքը դեմ է Իրանի միջուկային եւ էներգետիկ օբյեկտներին նրա հարվածներին: Դեմոկրատների նման «պատառաքաղ դիրքորոշումը», մի կողմից, ցույց է տալիս ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը իրանա-իսրայելական էսկալացիային, մյուս կողմից, եթե Իսրյելը հրաժարվի հարվածել Իրանի տարածքին, կարող են ընտրությունների նախօրեին հայտարարել Մերձավոր Արեւելքում իր միջնորդական առաքելության հաջողության մասին:

Այսպիսով, իրավիճակը մղվում է անորոշության, բայց մեկ նրբերանգով․ ասպարեզ է բարձրանում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը՝ նշելով տեսանելի ապագայում պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտությունըԴա Սաուդյան խաղաքարտն է, որը նետված է ամերիկյան ընտրությունների վրա, մինչդեռ Թեհրանը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակի վրա։ Բայց խնդիրն այն է, թե արդյո՞ք խաղացողներին կհաջողվի նման պարտիա խաղալ, քանի որ Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի մյուս երկրներն իրականում «չեզոք» չեն ներկայիս տարածաշրջանային հակամարտությունում: Նրանք, ինչպես Եգիպտոսը, չեն սպառնում չեղյալ հայտարարել Իսրայելի ճանաչումը որպես բողոքի նշան կամ նույնիսկ պատժամիջոցներ կիրառել նրա դեմ, մնչդեռ Սաուդյան Արաբիան սերտ կապեր է պահպանում Իսրայելի հետ կուլիսներում: Բայց նրանք չեն ցանկանում ուղղակիորեն հանդես գալ Իսրայելի կողմից «դիմադրության առանցքի» դեմ, էլ չասած Իրանի վրա հարձակման կամ դրա հնարավոր պատասխան հարձակման մասին։ Եվ հենց Իրանը, եթե դատենք նրա հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ելույթից՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սրման աստիճանը «ողջամիտ սահմանից բարձր» բարձրացնելու բացահայտ ձգտում չունի։

Սա կարեւոր է այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ շարունակվում են խորհրդկցությունները, եւ դեռեւս վերջնական որոշում չկա, թե ինչպես Իսրայելը կարձագանքի իրանական հարձակմանը, եւ արդյո՞ք դա չի հանգեցնի Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային պատերազմի, երբ տարածաշրջանը ենթարկվում է փոփոխությունների եւ վերակառուցման եւ բախվում է կտրուկ շրջադարձերի ու անցումների, իսկ Իրանը՝ մասնավորապես։ Բայդենը հայտարարել է. «Ես չեմ հավատում, որ համապարփակ պատերազմ կլինի։ Կարծում եմ, որ մենք կարող ենք խուսափել դրանից»: Տեսնենք, չէ՞ որ առայժմ պահպանվում է Իրանին Իսրայելի հնարավոր պատասխան հարվածի տագնապալի սպասումը։

 

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի