Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ-ն այսօր իր Գործադիր մարմնի հերթական նիստն է գումարել: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ առաջիկա ընտրություններում որոշվել է ՀՀԿ-ի կարգախոսը՝ «Ավելի լավ Երեւան»: Նիստում քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր:
Ուշագրավ է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին անտրամադիր դուրս եկավ ՀՀԿ գրասենյակից: Եվ երբ փորձեցինք նրան մեկ երկու հարց տալ, խիստ տոնով ցտեսություն ասաց, նստեց մեքենան ու հեռացավ: Հարկ է նշել, որ նա երբեւէ չի խուսափել լրագրողների հետ շփվելուց:
Ի դեպ, այսօրվա նիստից բավականին անտրամադիր էին դուրս գալիս նաեւ գործադրի մի շարք այլ անդամներ: Ակնհայտ է, որ այս նիստն այդքան էլ հանգիստ մթնոլորտում չի անցել, եւ որ նախագահը ինչ-որ բանից անհանգստացած եւ բարկացած է: