կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 20:52
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ու Ռուբեն Հակոբյանը վիճեցին Նժդեհի մասին

Հովիկ Աբրահամյանն ու Ռուբեն Հակոբյանը վիճեցին Նժդեհի մասին

Այսօր ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, վկայակոչելով երեկ հայտարարությունների ժամին իր ելույթը, վարչապետից հետաքրքվեց, թե ե՞րբ են դադարելու անձնագրեր հավաքել եւ դրա դիմաց համապատասխան խոստումներ տալ:

 

Ուշագրավ է, որ իր ելույթում Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞ւ երեկվա իր ելույթում, երբ Նժդեհի անուն էլ էր շոշափվում, ԱԺ նախագահը դա որպես վիրավորանք ընդունեց: Ի պատասխա`ն Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Նժդեհը իրավունք ունի գնահատականներ տալու, Դուք` ոչ»:

 

Վարչապետի Տիգրան Սարգսյանն, իր հերթին, վստահեցրեց, որ պետական բոլոր օղակներին հստակ հանձնարարական է տրված, որ նման դեպքեր չպետք է տեղի ունենան: «Եթե կհայտնաբերենք, որ անձնագիր են հավաքում, այդ մարդիկ խստագույնս կպատժվեն»,-վստահեցրեց Տիգրան Սարգսյանը:

 

Նա նաեւ հայտարարեց, որ զգուշացվել են նաեւ ուսուցիչները, հանձնարարված է, որ որեւէ միջամտություն չլինի: «Արջի ծառայություն մեզ պետք չէ»,- նշեց վարչապետը:

 

Իր խոսքում Ռուբեն Հակոբյանը նախ պատասխանեց Հովիկ Աբրահամյանին եւ ընդգծեց, որ Նժդեհը մոռացել է ասել, թե ով իրավունք ունի պաշտպանել իր գնահատակաները, ով` ոչ: Ինչ վերաբերում է անձնագրերին, հնարավոր է որեւէ մեխանիզմ մտածել անձնագրերի հավաքման նման տհաճ երեւույթներից ձերբազատվելու համար:

 

Նա նշեց, որ, օրինակ, իշխանությունները կարող են դիմել ժողովրդին եւ ասել, որ անձագրեր հավաքող մարդիկ իշխանությունների հետ կապ չունեն, մարդիկ էլ չեն վախենա, որովհետեւ մտածում են, որ եթե հավաքում են, ուրեմն նախագահը տեղյակ է: