կարևոր
1015 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-08 15:59
Քաղաքական

Բորտնիկովը Հայաստանի նկատմամբ քաղաքական դատավճիռ է կայացնում

Բորտնիկովը Հայաստանի նկատմամբ քաղաքական դատավճիռ է կայացնում

Արեւմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ իբր Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ՝ դրդելով Երեւանին Բաքվի հետ բանակցությունների ձգձգմանը»։ Արեւմոտքը փորձում է առաջնորդել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը եւ հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ – ի հովանու ներքո, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի։ Նրա խոսքով՝ «նման «խաղաղապահության» հնարավոր բնույթի մասին է վկայում արդեն այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է ծավալում ի շահ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի՝ Ռուսաստանի եւ մեր գործընկերների դեմ»: Բացի այդ, նա նշել է․ «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների եւ անվտանգության երաշխիքների դիմաց Արեւմուտքը ձգտում է Հայաստանի կառավարությունից՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երեւանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում»:

Բորտնիկովի կողմից Հայաստանի քաղաքականության նման ախտորոշումը հնչում է որպես քաղաքական դատավճիռ։ Բայց որքանո՞վ է իրական Հայաստանի գործողությունների նրա շարադրված սցենարը։ Եթե վերլուծենք Փաշինյանի կաբինետի քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ՝ 2018ի մայիսին Հայաստանում իշխանության գալուց ի վեր, ապա նրա գործողությունների մի քանի հաջորդական փուլեր են նկատվում։ Սկզբում հետեւում էին իրարամերժ հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ընդհուպ մինչեւ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ» թեզը։ Հետո ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուն պես Երեւանից սկսեցին հնչել մեղադրանքներ այն մասին, որ ՀԱՊԿ-ն չի ցանկանում պաշտպանել այն Ադրբեջանից։ Ընդ որում, լռության էր մատնվում այն պահը, որ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի պետականությունը։ Այս պատերազմից հետո Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ-ի կողմնակալության եւ այդ կազմակերպույունում Հայաստանի մասնակցության անօգուտության մասին։ 2013ի մայիսին նա հայտարարել էր. »Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին»:

Այսպես ծնվեց Հայաստանի ազգային անվտանգության համար նոր լուրջ մարտահրավերների ի հայտ գալու թեզը։ Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր՝ Երեւանը դիտարկում է արտադաշինքային պետության կարգավիճակի տարբերակը, սակայն դեպի եվրաինտեգրման միտումով: Այս համատեքստում ներկայացվել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների հայտնվելը Հայաստանում, թեեւ երկու երկրերի միջեւ հստակ սահմանված սահման մինչ օրս գոյություն չունի։ Սա ԵՄ-ի ազդանշանն էր, որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Բայց քանի որ Երեւանի պատկերացմամբ երկրի համար արտաքին սպառնալիքները մնում են, ուրվագծվում էր նաեւ հետագա գործողությունների սցենարը՝ արտադաշինքային պետությունից մինչեւ ՆԱՏՕ-ին անդամկցելը։ Նման իրավիճակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը սկզբունքորեն հնարավոր է, բայց միայն Արեւմտյան հարթակում, ինչը չի ընդունում Ադրբեջանը: Ավելին, նա արգելափակում է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությւնների կարգավորումը, թեեւ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոսել է «Ադրբեջանի եւ Թուրքիայի ժողովուրդների հետ հայերի առանձնահատուկ հարաբերությունների մասին»։

Ակնհայտ է՝ արտաքին անկայունության սպասումների իրավիճակում Երեւանի ռազմաքաղաքական վերակողմնորոշումը դեպի արեւմուտք, կրկին վերակենդանացնում է «պաշտպանեք Հայաստանը» կարգախոսը: Բայց իրականում ՆԱՏՕ-ի ազդեցությունն Անդրկովկասում թույլ է։ Հայաստանը Այլաննսին կարող է անհրաժեշտ լինել ոչ թե որպես անդամ, այլ որպես կետ, որպես օպերատոր, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի զորքեր տեղափոխել։ Պետք է ենթադրել՝ հենց դա նկատի ունի Բորտնիկովը՝ խոսելով Անդրկովկասում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի ձգտման մասին։ Իր հերթին, դա նաեւ այն բանի ճանաչումն է, որ տարածաշրջանում իրավիճակն արդեն մրցակցությունից վերածվում է առճակատման, եւ դրանում զգալի տեղ է հատկացվում Հայաստանին, այլ ոչ թե Վրաստանին, որը գիտակցել է արեւմտյան գործընկերների իրական մտադրությունները։ Բայց լայն համատեքստում Անդրկովկասի ապակայունացումը կործանարար ազդեցություն կունենա նաեւ Ռուսաստանի վրա, հատկապես նրա Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի սահմաններին եւ, ընդհանրապես, հարավային սահմանների ողջ պարագծով։ Ուստի ժամանակն է ախտորոշումից անցնել կոնկրետ գործողությունների։

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի