կարևոր
373 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-08 15:34
Հասարակություն

«Mantashyants Global EXPO 2024»-ը՝ գործարար միջավայրի ներկայացման բացառիկ հարթակ․ մեկնարկը՝ հոկտեմբերի 18-ին և 19-ին

Հոկտեմբերի 18-ին և 19-ին «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կմեկնարկի «Mantashyants Global EXPO 2024»-ը, որը «Մանթաշյանց» գործարարների միության և «Big Projects» ընկերության հետ  համատեղ իրականացվող նախաձեռնություն է։ 

Աշխարհի 10-ը քաղաքից 100-ից ավելի բիզնեսներ երկու օրով կհավաքվեն մեկ հարթակում։ «Mantashyants Global EXPO 2024»-ը խոշոր ցուցահանդես է և կազմակերպվում է առաջին անգամ: Ըստ կազմակերպիչների՝ այն յուրահատուկ հարթակ է լինելու ոչ միայն բիզնեսների համագործակցության համար, այլև նպաստելու է պետություն-մասնավոր երկխոսության ապահովմանը՝ ուղղակիորեն ազդելով պետության տնտեսական ցուցանիշների աճին։

Հենց այս նպատակով «Mantashyants Global EXPO 2024»-ի շրջանակում ներկայացվածություն են ունենալու նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

«Մանթաշյանցն» ամբողջ աշխարհում տարեկան մոտ 1000 տարատեսակ միջոցառումներ է կազմակերպում, սակայն համահիմնադիր Վահրամ Միրաքյանի խոսքով՝ իրար հետ շփվելու ու նեթովորքինգի անհրաժեշտություն միշտ կա։

Համահայկական բիզնես ակումբն ընդլայնվում է։ Այս պահին «Մանթաշյանցը» 18 մասնաճյուղ ունի աշխարհի տարբեր քաղաքներում, դրանցից միայն 4-ն են Հայաստանում։

Մանրամասն՝ տեսանյութում։