|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ Թուֆենկյան համալիրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
«ԱՄՆ դեսպանը հավանաբար Հ. Աբրահամյանի հետ քննարկել է նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Չէ՞ որ նա Սերժ Սարգսյանի շտաբի պետն է: Բայց այդ հանդիպումն ուշագրավ է այն առումով, որ ԱՄՆ դեսպանատունը, նույնն է՝ թե Ամերիկան, առանձնապես չի ընդունում Հ.Աբրահամյանին որպես ԱԺ նախագահ եւ նրան համարում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը:
Ժամանակին WikiLeaks կայքը ՀՀ այլ պաշտոնյաների հետ միասին նաեւ Հ. Աբրահամյանին է անդրադարձել՝ հարկավ ոչ դրական լույսի ներքո:
Ուշագրավ է, որ ոչ ԱԺ-ից, ոչ ԱՄՆ դեսպանատնից Հ. Աբրահամյանի ու Ջ. Հեֆերնի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Եվ չի բացառվում, որ սա նրանց առաջին հանդիպումը լինի»,- գրում է «Ժամանակը»: