Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր առաջիկայում կառավարության կազմում երկու նախարարի փոփոխության մասին. գրում է «Ժողովուրդը»: «Հիմա երկու նախարար որ փոխվի, դա էակա՞ն փոփոխություն է, թե՞ ոչ»,- ասել էր նա լրագրողներին:
ՀՀԿ աղբյուրները «Ժողովուրդ»-ին տեղեկացրեցին, որ Աբրահամյանի ակնարկած երկու նախարարներից մեկը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է, մյուսը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Թերթի տեղեկություններով՝ Վ. Գաբրիելյանն ինքն այլևս չի ցանկանում պաշտոնավարել, քանի որ հոգնել է նախարարի կարգավիճակից:
Իսկ Ա. Հարությունյանի հարցն այլ է. ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ նրանից դժգոհություն կա: Ու հիմա նա ակտիվորեն հանդիպում է տարբեր շրջանակների՝ խնդրելով զբաղվել իր լոբբինգով: Հարությունյանին պաշտոնանկ անելու լուրը ՀՀԿ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին՝ ասելով, որ նման հարց դեռ չեն քննարկել: