|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը. հայտնում է trend.az-ը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և եթե, առաջին հերթին, Հայաստանի ԶՈՒ-ն դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, բոլոր խնդիրները կարող են լուծվել»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա նաև վստահեցրել է, որ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել սկսել աշխատանքը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված խաղաղ համաձայնագրի վրա:
Մամեդյարովի խոսքերով՝ հակամարտության կարգավորման շրջանակում այդ տարածքներում պետք է խաղաղապահներ տեղակայվեն, քանի որ երկու կողմերի միջև չկա վստահություն տեղաբնակների անվտանգության ապահովման հարցում:
Ուշագրավ է, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռ «արջի ականջում քնած» է եւ չի արձագանքել Ուորլիքի՝ խիստ մտահոգիչ հայտարարությանը: