| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Մենք ճիշտ ենք վարվում, երբ անընդհատ շեշտում ենք ազատագրված տարածքներ եզրույթը, քանի որ դա այդպես է: Ոչ ոք բարոյական իրավունք չունի նման հայտարարություն անել, մանավանդ` մի մարդ, ում երկիրը ժամանակին, օրինակ` Մեքսիկայից օկուպացրել է Տեխաս կամ Կալիֆոռնիա նահանգները»,- անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի երեկվա` Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ հայտարարությանը` ասաց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը:
Նրա խոսքով` իհարկե, նման հայտարարությունն անարձագանք չպետք է թողնել, սակայն դրան այդքան կարևորություն տալն էլ ճիշտ չէ:
Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողական ջոկատի հրամանատար, ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի ատենապետ Իգոր Սարգսյանի կարծիքով` մենք նման հայտարարություններից չպետք է վատ զգանք, քանի որ մենք գիտենք մեր առաջնային խնդիրը, այն է` ազատագրված տարածքների պահպանումը և վերաբնակեցումը:
«Ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական գործիչներ, կախված իրենց պետության համար անհրաժեշտ իրավիճակից, շատ հայտարարություններ կանեն, որոնք մեր դուրը չեն գա, բայց դրանց չպետք է մեծ կարևորություն տանք»,- ասաց նա: