կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-14 15:45
Հասարակություն

Ջեյմս Ուորլիքի և Ջոն Հեֆերնի հայտարարությունները ճնշումներ էին հայկական կողմի համար. Անդրեյ Արեշև

Ջեյմս Ուորլիքի և Ջոն Հեֆերնի հայտարարությունները ճնշումներ էին հայկական կողմի համար. Անդրեյ Արեշև

ԼՂՀ տարածքները վերադարձնելու մասին Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի արած հայտարարութէյունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ խոսեց ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը.«Կարծում եմ, որ ԼՂՀ տարածքների մասին հայտարարությունները Հայաստանի և Ղարաբաղի համար ճնշումներ են»:


Ըստ բանախոսի վերջերս կատարված սահմանային իրադարձությունները, ահաբեկչական իրադարձություններն ու զոհերի թիվը բավականին լուրջ էին և չնայած դրան, հայկական կողմը այդ սադրանքներին պատրաստ էր և համապատասխան պատասխան տվեց:


Քաղաքագետի հավաստմամբ, Ռուսաստանի կողմից Ղարաբաղ խաղաղապահ զորքեր մտցնելու լուրն անհեթեթ է, որովհետև Ռուսաստանը ուզում է, որ ամեն ինչ խաղաղ ավարտ ունենա, քանի որ պատերազմական իրավիճակը Ռուսաստանի վրա ևս վատ ազդեցություն կթողնի: