|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ի հայտարարությանը. հայտնում է State-ը:
«Ամերիկացի համանախագահը խոսել է հիմնական սկզբունքների մասին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:
Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջև կապի վերաբերյալ հարցին` Փսակին ասել է. «Ակնհայտ է, որ մենք հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և շարունակում ենք համանախագահ լինել: Ձեզ հայտնի են Ուկրաինայում խնդրի լուծմանն ուղղված մեր ջանքերը»: