|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջացառմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Հեֆերնն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների հետ:
Դեսպանը նախ վստահեցրել է, որ ԱՄՆ կառավարության այդ պաշտոնական դիրքորոշման հրապարակումը ոչ թե ԱՄՆ-ի նոր քաղաքականության հրապարակումն էր, «այլ նպատակ ուներ խաղաղության համաձայնագրի կետերի վերաբերյալ քննարկում սկսել, որպեսզի բոլոր տարածքների երկու երկրների ժողովուրդները պատրաստ լինեն, երբ խաղաղության համաձայնագրի պահը գա»:
Պարզվում է, ըստ դեսպանի, «Ուորլիքը օգտակար է համարում, որպեսզի մեկ անգամ եւս կրկնվեն այն սկզբունքները` վեց կետերը, որոնք Մինսկի խմբի փաստաթղթերում հիշատակվել են, որպեսզի Հայաստանում, Ադրբեջանում ժողովուրդների համար նորից թարմացվի դա, եւ քննարկում ընթանա այդ հարցով»:
Անդրադառնալով ԼՂՀ-ի՝ բանակցություններին անմիջական մաս կազմելու մասին հարցին, դեսպանը հայտարարեց, որ մասնակցության քննարկումը պետք է երկու կողմերի միջեւ ընթանա, բայց ոչ մեկը չի կարող դա պարտադրել: