|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջոցառումից առաջ լրագրողները ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ հենց հիմա ԱՄՆ կառավարությունը` ի դեմս Ջ. Ուորլիքի, հրապարակեց իր պաշտոնական դիրքորոշումը:
Նա նախ ընդգծեց, որ դրա մասին նոր չէ, որ խոսվում է, այն միշտ օրակարգում է եղել, եւ հիմա ընդամենը հիշեցում էր: «Մադրիդյան սկզբունքները վաղուց կան, վաղուց են հայտարարվել միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա խնդիրը պետք է կարգավորվի»,- ասաց Քոչարյանը եւ հիշեցրեց, թե որ սկզբունքներն է մերժում Բաքուն եւ որը ընդունում, նաեւ` որ բանակցային գործընթացին միակ խոչընդոտողը պաշտոնական Բաքուն է:
Փոխարտգործնախարարի կարծիքով` ԱՄՆ համանախագահն իր այդ հայտարարությամբ ցանկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջընթաց արձանագրվի: «Կողմերի միջեւ պետք է լինի վստահության մթնոլորտ, առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Իսկ բանակցային գործընթացում պետք է լիարժեք ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- նշեց նա: